Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Կոնտեն «Չելսիին» դարձրեց տիտղոսակիր

Կոնտեն «Չելսիին» դարձրեց տիտղոսակիր
20.05.2018 | 11:09

Անգլիայի գավաթր եզրափակչում հանդիպեցին «Լոնդոնի «Չելսի» ու «Մանչեստր Յունայթեդ» ակումբները: Լարված մրցակցությունում առավել հաջողակ եղան Անտոնիո Կոնտեի սաները: Տասնմեկմետրանոցից Էդեն Ազարի կողմից դարպասի գրավումը ճակատագրական եղավ մանչեստրյան ակումբի համար:

Հայտնի իրողություն է, որ «Չելսիի» իտալացի մարզիչը հեռանում է թիմից ու նրա համար սկզբունքային նշանակություն ուներ այդ հեռանալը բարձր նոտայնությամբ ուղեկցելը: Դե ինչ, Կոնտեին դա հաջողվեց անել, իսկ Ժոզե Մոուրինիոյին մնում է բավարարվել նվաճած փոխչեմպիոնությամբ:
«Չելսի»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայության մանրամասները տես թերթի առաջիկա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ